Տաթևացի տնտեսագիտական
օլիմպիադա 2023

Տնտեսագիտակա՛ն և ֆինանսակա՛ն
գրագիտություն գալիք սերնդի համար

Ի՞նչ է Տնտեսագիտական օլիմպիադան

Տնտեսագիտական և ֆինանսական վաղ կրթությունը չափազանց կարևոր դեր ունեն յուրաքանչյուրի կյանքում, սակայն շատ քիչ կրթական համակարգեր կան, որ կարևորություն են տալիս դրան: Տնտեսագիտական օլիմպիադան Չեխիայի տնտեսագիտական կրթության ինստիտուտի (INEV) մտահղացումն է: Նպատակը դեռահասների մոտ տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է:
Մինչ այժմ Տնտեսագիտական օլիմպիադան անցկացվել 7 երկրում։ 2023 թվականին Economic Fundamentals Initiative (EFI)-ի աջակցությամբ օլիմպիադան կկայանա ևս 8 երկրում:

Ինչպե՞ս է աշխատում Տնտեսագիտական օլիմպիադան

Տնտեսագիտական օլիմպիադան բաղկացած է 4 փուլից՝ դպրոցական, մարզային (ըստ ցանկության), ազգային և միջազգային: Յուրաքանչյուր երկրից 5 լավագույն ուսանողներ կմրցեն միջազգային փուլում։

  • Դպրոցական փուլ

    Բաց է ուսանողների համար, ովքեր տնտեսագիտություն չեն սովորում: Ուսանողներն անցնում են առցանց թեստ: Լավագույն ուսանողներն անցնում են հաջորդ փուլ:

  • Տարածաշրջանային փուլ

    Առկա կամ հեռավար՝ կախված տեղական իրավիճակից:

  • Ազգային փուլ

    Մեկօրյա միջոցառում տվյալ երկրի մրցույթի 50 լավագույն մասնակիցների համար:

  • Միջազգային փուլ

    Յուրաքանչյուր երկրից 5 լավագույն ուսանողներ կմեկնեն Բրատիսլավա, Սլովակիա՝ մասնակցելու Օլիմպիադայի 2023 թվականի միջազգային փուլին:
    Միջազգային փուլը կտևի 2-4 օր:
    Միջազգային փուլի մասնակիցները ոչ միայն կմասնակցեն մրցույթին, այլ նաև ձեռք կբերեն նոր ընկերներ, կայցելեն նոր երկիր, կունենան հեղինակավոր հրավիրյալ բանախոսներից լսելու և սովորելու փորձառություն:

Որպեսզի հաջողեք՝ պատրաստվե՛ք:

Տտնտեսագիտական օլիմպիադան նախատեսված է 14-20 տարեկան աշակերտների և ուսանողների համար։ Մասնակցության համար տնտեսագիտական կրթություն չի պահանջվում: Բայց…կարող եք անվճար կարդալ EFI-ի «Տնտեսակետ» գիրքը և թերթել մեր դարանում առկա բազմաթիվ նյութերը՝ այդպիսով կօգնեք ինքներդ ձեզ հաջողության ուղին գտնելու հարցում:

Ստանալ ԳԻՐՔԸԲացահայտել Դարանը

Տնտեսագիտական օլիմպիադան ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է, որն հենց այս պահին խթանում է ֆինանսական գրագիտությունը և տնտեսագիտական կրթությունն ամբողջ աշխարհում:

Ալեքսանդր Սկուրաս
Տնտեսագիտական օլիմպիադայի տեղական կազմակերպիչ
KEFiM-ի նախագահ, Հունաստան
Քաղաքական գործիչների և սոցիալական ցանցերի միջոցով տարածվող տնտեսական պոպուլիզմի տարիները խիստ կարիք ունեն հավասարակշռության: Ես ուրախ եմ, որ Տնտեսագիտական օլիմպիադայի շնորհիվ ուսանողները կարող են մարտահրավեր նետել իրենց տնտեսագիտական մտածելակերպին և ուսումնասիրել աշխատավարձի մակարդակի կամ միջազգային առևտրի ազդակների իրական պատճառները:
Մոնիկա Բուդզակ
Սլովակիայի տնտեսագիտական ​​օլիմպիադայի տնօրեն
Ճիշտն ասած, ես իրականում ծանոթ չէի տնտեսագիտությանը։ Ես երբեք չեմ հետաքրքրվել դրանով և նույնիսկ չեմ էլ փորձել ուսումնասիրել: Սակայն, «Տնտեսակետ» գիրքը գլխիվայր շուռ տվեց տնտեսագիտության վերաբերյալ իմ պատկերացումները: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ տնտեսագիտությունը բոլորի համար է:
Մալիկա Շավկիևա
Ուսանողուհի, Ուզբեկստան


...Իմ կարծիքով սա իսկապես արժեքավոր գործունեություն է։ Տնտեսագիտությունը և հասարակական գիտությունները՝ բացի զվարճալի և գեղեցիկ լինելուց, շատ օգտակար և կարևոր են հասարակության համար:
Պրոֆ. Թոմաս Ջ. Սարջենտ
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր, ԱՄՆ

Երկրներ

Ձեր երկրում 2023 թվականին կայանալիք Տնտեսագիտական օլիմպիադայի մասին ավելին իմանալու համար՝ դիմեք EFI-ի տեղական գործընկերոջը:

Հայաստան

Վարքագծային որոշումների կենտրոնը 2023-ի Տնտեսագիտական օլիմպիադայի տեղական կազմակերպիչն է:

Իմացեք ավելին

Վրաստան

Վրաստանի տնտեսական գրագիտության նախաձեռնությունը 2023-ի Տնտեսագիտական օլիմպիադայի տեղական կազմակերպիչն է:

Իմացեք ավելին

Կոսովո

Ռիինվեստ ինստիտուտը 2023-ի Տնտեսագիտական օլիմպիադայի տեղական կազմակերպիչն է:

Իմացեք ավելին

Ղրղզստան

Հանրային քաղաքականության և կառավարման ինստիտուտը 2023-ի Տնտեսագիտական օլիմպիադայի տեղական  կազմակերպիչն է:

Իմացեք ավելին

Հյուսիսային
Մակեդոնիա

Լիբերալ այլընտրանքային ինստիտուտը 2023-ի Տնտեսագիտական օլիմպիադայի տեղական կազմակերպիչն է:

Իմացեք ավելին

Ուկրաինա

Բենդուկիձեի ազատ շուկայի կենտրոնը 2023-ի Տնտեսագիտական օլիմպիադայի տեղական կազմակերպիչն է:

Իմացեք ավելին

Ղազախստան

Bilim Barine-ը 2023-ի Տնտեսագիտական օլիմպիադայի տեղական կազմակերպիչն է:

Իմացեք ավելին

Ադրբեջան

Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը 2023 թվականի տնտեսագիտական ​​օլիմպիադայի կազմակերպիչն է:

Իմացեք ավելին

Կապվե՛ք մեզ հետ:

Ժամանակակից տնտեսագիտական թեմաներով ավելի շատ հոդվածների և տեսանյութերի համար՝ բաժանորդագրվե՛ք մեր նորությունների ծանուցմանը:

Շնորհակալությու՛ն պատասխանի համար:
Վա՛յ, ինչ-որ սխալ առաջացավ: